Մայա Պողոսյանի ծննդյան խնջույքի մանրամասները և լուսանկարները

Մայա Պողոսյանը սեպտեմբերի 14-ին  նշել է իր ծննդյան օրը: Մայան հայտնել է, որ ինչպես միշտ տարեդարձ ըանմոռանալի է դարձրել ամուսինը՝ մատուցելով յուրահատուկ անակնկալներ, նաև զբաղվելով խնջույքի կազմակերպչական հարցերով: 

«Ինձ առաջինը ամուսինս ու որդիս են շնորհավորել: Սկզբում սենյակս զարդարել էին գեղեցիկ ծաղիկներով, իսկ կեսգիշերին արդեն շքեղ ծաղկեփունջ նվիրեցին: Ու ամենահետաքրքիրն այն է, որ նրանք դա կարողացել էին այնքան աննկատ անել, որ ես չհասկանամ: Ամուսինս առիթը բաց չի թողնում օրս տոն դարձնելու համար. Շնորհակալ եմ իրեն»:

Նախորդ երկու տարիներին Մայան ծննդյան տարեդարձները  EL SKY BAR-ում էր նշել, այս անգամ երեկոն El Garden-ում է անցել: «Մեծ խնջույք էր կազմակերպել ամուսինս: Լավ ժամանականցկացրինք, մինչև լուսաբաց պարել, ուրախացել ենք»:

Պարզվում է՝ տորթի մոմերը փչելիս Մայան չի հասցրել երազանք պահել.«Միշտ շնորհակալություն են հայտնում Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ: Միակ ցանկությունս այն է, որ բոլոր նրանց, ում սիրում եմ լինեն առողջ ու միշտ կողքիս: Մնացած ամեն ինչ մեր ձեռքերում է, երազել պետք չէ դրա համար»:

Խոսելով ստացած նվերներից՝ Մայան ասաց, որ կարևորում է վերաբերմունքը. «Այն, որ մարդիկ ինձ համար ժամանակ են գտնում ու նվեր ընտրում, արդեն իսկ ամեն ինչ արժի: Նյութական կողմը այնքան էլ կարևոր չէ, նվերի արժեքը ինձ համար որոշվում է նրանով, թե ով է այն նվիրել»:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts