Երգչուհի Ջուսը “Ես եմ”-ին պատմել է իր նոր տեսահոլովակի, առաջիկա պլանների մասին և անկեծ խորհուրդ տվել հայ կանանց

“Ես եմ”-ը շարունակում է հետաքրքրվել հայ հայտնիների գործունեությամբ և կիսվել այդ մասին ընթերցողների հետ։

Այս անգամ մեր զրուցակիցն է երգչուհի Ջուսը, ում երբեմն քննադատում են երբեմն գովաբանում։ Այս և մնացածի մասին ներկայացնում ենք ստորև։

-Ողջույն Ջուս․ Տեղեկացանք որ առաջիկայում պատրաստվում եք ներկայացնել նոր տեսահոլովակ, ե՞րբ եք պատրաստվում այն հանձնել հանդիսատեսի դատին։

Այո, նոր տեսահոլովակը կոչվում ե “Crazy Freedom”։ Դա իմ և Dj Blackey-ի համատեղ աշխատանքն է։ Թե երգը, թե տեսահոլովակը ակումբային ոճի մեջ է։ Իմ վերջին՝ “Հայաստան” տեսահոլովակից հետո, որը շատ լուրջ և ուժեղ երգ է, ես ուզում էի ներկայացնել էներգետիկ, պարային երգ։  Dj Blackey-ը ինձ ցույց տվեց իր ստեղծագործությունը և ինձ այն շատ դուր եկավ։ Մենք սկսեցինք աշխատել այդ երգի վրա և տեսահոլովակի պրեմիերան կկայանա հոկտեմբերին։

-Կպատմեք տեսահոլովակի մասին։ Ստացաք այն ինչ սպասում էիք։

Մենք ուզում էինք ստեղծել ակումբային, թեթև տեսահոլովակ։ Ռեժիսորը՝ Սևակ Սողոմոնյանը, առաջարկեց հետաքրքիր սցենար։ Իսկ թե ի՞նչ սցենար է դուք կդիտեք պրեմիերայի օրը։

-Ինչի՞ մասին է պատմում տեսահոլովակը։

Կարող եմ միայն ասել, որ տեսահոլովակում կատարվում է գողություն իմ և Blackey-ի կողմից։ Բայց ինչի գողություն բոլորը կդիտեն հոկտեմբերին։

-Ունենալով երկրպագուների մեծ բանակ չե՞ք կարծում որ ուշ-ուշ եք ներկայացնում նոր տեսահոլովակներ։

Ես միշտ նկարահանում եմ մեկ կամ երկու տեսահոլովակ տարվա մեջ։ Անցյալ տարի դա “Հայաստան” տեսահոլովակն էր։ Այս տարի “Crazy Freedom”-ը։ Կարծում եմ, որ արտիստը չպետք է ներկայացնի շատ տեսահոլովակներ տարվա մեջ, քանի որ դրանք չեն հիշվում։ Մեկը մյուսին ծածկում է։ Մինչև ժողովուրդը սկսում է սիրել մի երգը, մյուսն է դուրս գալիս և նախորդը արագ մոռացվում է։ Դա հայտնի փաստ է։

-Անդրադառնանք համերգային ծրագրերին։ Առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք։

Շատ ծրագրեր կան համերգների հետ կապված։ Կլինեն և՛ մեծ բեմերում և՛ ակումբներում ելույթներ։ Ելույթներ կլինեն նաև շրջաններում, միգուցե նաև Ռուսաստանում։ Իսկ ավելի կոնկրոտ հետևեք էջիս և ամեն ինչ այնտեղ գրված կլինի թե որտեղ և ինչ համերգ է կայանալու։

Վերջերս բարեգործական նպատակով համերգ ունեցաք Հրազդանում, ձեր ոճը բուռն քննարկման առիթ դարձավ համացանցում, ինչպիսի՞ն է ձեր անդրադարձը այդ ամենի մասին։

Խոսքը գնում էր բաց հագուստի մասին։ Չեմ կարծում, որ բաց ոտքերն ու բեմական հագուստը չի կարելի հագնել մեծ բեմում երեխաների դեմ։ Հագուստը բավականին փակ էր և երևում էր միայն ոտքերս։ Կարծում եմ որ կայքերը պետք է քարոզեն այն, որ մեր երգիչները բարեգործական համերգների են մասնակցում՝ հավաքելով որոշ գումար հիվանդ երեխաների համար, այլ ոչ թե կարճ կիսատաբաթի մասին գրելով իջեցնեն արտիստին։ Կարծում եմ որ գրեթե բոլոր երեխաների մոտ կա ինտերներ, կամ հեռախոս որով կարելի է մտնել որոշ կայքեր որտեղ կան բաց մարմնով տարբեր մարդիք։ Եթե այդպես նայենք պետք է արգելել Ջենիֆեր Լոպեսի և այլոց ելույթները, քանի որ իրենք չափից շատ բաց են։ Ուղղակի աբսուրդ թեմա է 2017 թվականի համար։

-Որոշ լրատվամիջոցներ շատ հաճախ հրապարակում են հոդվածներ ձեր և ձեր գործունեության մասին, ծանոթանալով մեծամասնության բովանդակությանը հանդիպում ենք քննադատությունների, ո՞րն է պատճառը ըստ ձեզ այդ աստիճան քննադատության։

Կարծում եմ ինչքան շատ են քննադատում արտիստին այյնքան շատ հայտնի է դառնում նա։ Եթե արտիստի մասին չեն խոսում, ուրեմն նա անհետաքրքիր է։ Շատերը փող են տալիս որ գրեն իրենց մասին, մարդիք էլ քննադատեն, գրեն շատ մեկնաբանություններ, իսկ ինձ մոտ այդ ամենը ստացվում է ինքն իրեն։

-Ձեր անձնական կյանքում վերջերս կատարվեցին փոփոխություններ (ամուսնալուծվեցիք) դա ազդե՞լ է ձեր գուրծունեության վրա։ Եթե ազդել է դեպի լա՞վ,  թե՞ դեպի վատ։

Ազդել է դեպի լավը, քանի որ երկրպագուներս ավելի են ակտիվ դարձել։ Ես մտածում եմ, որ ես պետք է միշտ լինեմ ազատ, որ ստեղծագործեմ։ Ես չեմ կարող լինել լավ արտիստ եթե իմ “թևերը” կտրում են։ Այնպես որ ես հիմա աշխատում եմ նոր երգերի վրա և նորից տեսնում եմ ամեն ինչ առանց որևէ սահմանների, որովհետև արվեստը չպետք է սահմաններ ունենա։

-ՈՒնե՞ք նորություն անձնական կյանքում։

Ոչ, անձնական կյանք ես ընդհանրապես չունեմ և փակվել եմ բոլորից։ Չեմ տեսնում այն ճիշտ թագավոր տղամարդուն ով ինձ կտա թևեր և վերաբերվի ինչպես թագուհու։

-Որպես վառ անհատականություն և համարձակ երգչուհի ինչ խորհուրդ կտաք հայ կանանց։

Չվախենալ լինել այն ինչ իրենք կան։ Լինել ճշմարիտ, իրենց տխամարդկանց միշտ ասել այն, ինչ իրենք մտածում են։ Գնահատեն իրենց։

ESEM.am-ը սիրելի երգչուհուն մաղթում է նորանոր հաջողություններ գործարվեստում և անձնական կյանքում։

Լուսանկարներ՝ Ջուսի սիրելի ալբոմից։

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts