Քիմ Քարդաշյանը հրապարակել է Շերի արխիվային լուսանկարը եւ Instagram-ում ներկայացրել լողազգեստով

Քիմ Քարդաշյանը միշտ իր հանդեպ ուշադրություն է գրավում։ 36-ամյա աստղը հաճախ է իր լուսանկարների հետ հրապարակում այլ մարդկանց նկարներ։ Այսպես՝ նա երեկ ցուցադրել է Շերի եզակի լուսանկարներից մեկը։ Սեւ–սպիտակ լուսանկարում Շերը գլխարկով թաքցնում է իր դեմքը։

«Շեր»,– մակագրել է լուսանկարը Քիմը իր Instagram–ում։

Իսկ ավելի ուշ նա ավելացրել է իր օգնական Ստեֆանի Շեփարդի լուսանկարը, որը երեկ նշում էր իր ծննդյան օրը։

«Շնորհավոր ծնունդդ։ Սիրում եմ քեզ»,– մակագրել է Քիմը լուսանկարը, որում աղջիկները լողազգեստով են։

Օրերս հայտնի էր դարձել, որ Քիմն ու Քանյեն պլանավորում են իրենց դստեր ծննդյան կապակցությամբ երեկույթ կազմակերպել հենց հիվանդանոցում, որտեղ երեխային լույս աշխարհ է բերելու փոխնակ մայրը։

«Երեկույթը Քիմի գաղափարն էր, նա ուզում է ծնվելուց անմիջապես հետո տեսնել երեխային: Քարդաշյան-Ջեներ ամբողջ գերդաստանն այդ ժամանակ հիվանդանոցում է լինելու: Քիմը նաեւ ուզում է հրավիրել մտերիմ ընկերներին»,- հաղորդում է ներքին աղբյուրը:

Զույգը փոխնակ մոր ծառայությունների համար 45 հազար դոլար է վճարել: Կնոջ անունն առայժմ չի հրապարակվում: Հայտնի է, սակայն, որ նա 22 տարեկան աֆրոամերիկուհի է, արդեն հինգ տարի ամուսնացած է, երկու որդի ունի: Նա քոլեջ է ավարտել եւ աշխատում է:

Հիշեցնենք, որ 36-ամյա հայուհին եւ 40-ամյա ռեփերը 6 թիկնապահ են վարձել՝ փոխնակ մոր անվտանգությունն ապահովելու համար, ինչը զույգին 2 մլն դոլար է արժեցել:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts