Հարսնացուին տեսնելու պահին աֆրոամերիկացի փեսայի հուզիչ արձագանքը գրավել է համացանցը (տեսանյութ)

Համացանցում միաժամանակ հուզիչ և զվարճալի տեսանյութ է հրապարակվել աֆրոամերիկացիների հարսանիքից:

Խարիզմատիկ փեսացուն չի կարողացել զսպել իր զգացմունքներն ու հուզումը՝ բարձրացնելով հարսի քողն ու տեսնելով իր հարսնացուին, ում հետ անցկացնելու է ողջ կյանքը:

Reddit կայքի օգտատերերը կատարվածի իրենց տարբերակն են առաջ քաշել: Նրանց կարծիքով՝ շատ ժողովուրդների մոտ փեսան հարսնացուին չի տեսնում նախքան հարսանիքը, քանի որ զույգին ընտրում են ծնողները: Եվ եթե հարսնացուն գեղեցիկ չէ, հարսանիքը կարող է չեղյալ հայտարարվել:

Թեև այս տարբերակն այնքան էլ համապատասխան չի թվում տվյալ դեպքին: Շատերի կարծիքով էլ փեսացուն ուղղակի խենթի պես սիրահարված է իր ընտրալին:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts