Հայտնի շիկահեր Վերա Բրեժնևան մազերը վարդագույն է ներկել (լուսանկարներ)

ԻԱ Գրա» խմբի նախկին անդամ Վերա Բրեժնևան, որը ռուսական էստրադայի ամենագեղեցիկ ու հայտնի շիկահերներից է, արմատապես փոխել է արտաքինը: Նա վարսերը վարդագույն է ներկել:

Երգչուհին նոր կերպարով է ներկայացել Սոչիում անցկացված «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթի կարմիր գորգին: Մազերի արտասովոր գույնն ընդգծելու համար Բրեժնևան արծաթագույն կիսաթափանցիկ զգեստ է կրել:

Աղբյուրը նկատում է, որ վարդագույն վարսերը եղել են երգչուհու բեմական կերպարի մի մասը: Որոշ ժամանակ անց Բրեժնևան կրկին ներկայացել է իրեն բնորոշ շեկ վարսերով:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts