«Այո, ես ամուսնալուծվել եմ». Անատի Սաքանյան

Կես տարի առաջ Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում պսակադրված Անատի Սաքանյանն ու Էդգարն այլևս միասին չեն: Դերասանուհին, ով մինչ այս ոչ հերքում, ոչ էլ հաստատում էր բաժանության լուրը,  զրույցում բացառություն է արել:

«Այո, ես ամուսնալուծվել եմ»,-նշել է նա՝ հավելելով, որ առայժմ չի ցանկանում իր անձնական կյանքին վերաբերող այլ մանրամասներ հանրայնացնել:

Անատի Սաքանյանը նաեւ տեղեկացրել է, որ «Ֆեյսբուք»-ում անձնական էջ չունի՝ երկրպագուներին խորհուրդ տալով չհետեւել կեղծ էջերի գրառումներին, իսկ «ինստագրամյան» իր անունով եւ լուսանկարներով բազմաթիվ էջերից միայն մեկն է իրեն պատկանում:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts