Այս աղջնակի մայրը ստեց շտապօգնության բժիշկներին. արդյունքում դա փրկեց փոքրիկի կյանքը (ֆոտո)

Վերջին ժամանակներում բժշկությունը մեծ քայլերով առաջ է գնում, ժամանակակից վիրաբուժությունն իսկական հրաշքներ է գործում: Այնուամենայնիվ դա չի նշանակում, որ պետք է բարձիթողի վերաբերվել սեփական առողջությանը: Չէ՞ որ բժիշկներն էլ են մարդիկ, և կարող են սխալվել: Այս պատմության հերոսուհին կասկածեց ախտորոշման ճիշտ լինելու մեջ:

Անգլյացի Ամանդա Դեվիսը սիրող և հոգատար մայր է: Նա հոգում է երեխաների առողջության մասին, և ոչ մի փոփոխություն նրանց վարքում կնոջ աչքից չի վրիպում:

Մի օր Ամանդան նկատեց, որ իր 2-ամյա աղջկա հետ ինչ-որ բան այն չէ: Աղջիկը քիչ շարժուն էր դարձել, և մայրիկին բողոքում էր գլխացավերից: Բնականաբար Ամանդան անհանգստացավ և երեխային անմիջապես բժշկի տարավ:

 

Բայց զննման ժամանակ մանկաբույժն աղջկա մոտ ոչ մի տարօրինակ բան չնկատեց: Նա ասաց, որ աղջկա մոտ շարակցական հյուսվածքի դիսպլազիյա է: Դա անվտանգ ի ծնե հիվանդություն է, որը ժառանգաբար է փոխանցվում:

Ամանդան ախտորոշմանը թերահավատորեն մոտեցավ: Քանի որ այդ ախտորոշումը բացատրում էր միայն աղջկա քիչ շարժունությունը: Բայց գլխացավերը շարունակում էին անհասկանալի մնալ:

Աղջկան բուժող բժիշկը վստահ էր ախտորոշմոն մեջ և պատճառ չէր տեսնում լրացուցիչ անալիզներ հանձնելու համար: Այդ պատճառով Ամանդան որոշեց մի խորամանկության դիմել, որպեսզի աղջկան անհրաժեշտ հետազոտության ենթարկեն: Տուն վերադառնալով, նա զանգեց շտապ օգնություն և ասաց, որ իր աղջիկն ընկել է խաղալիս և հարվածել է գլուխը: Իսկ դրանից հետո աղջիկը մի քանի անգամ սրտխառնոց է ունեցել:

Շտապ օգնության աշխատակիցներն աղջկան հիվանդանոց տարան: Հավատալով մոր նկարագրությանը՝ բժիշկներն աղջկան տոմոգրաֆիայի ուղարկեցին: Նրանք պետք է պարզեին, արդյոք աղջիկն ուղեղի ցնցում չի ստացել ընկնելիս: Բնականաբար, դա չկար փոքրիկի մոտ: Բայց, տոմոգրաֆիան ինչ-որ այլ բան ցույց տվեց…

Ամանդայի վատ կասկածները հաստատվեցին: Աղջկա մոտ գլխի ուռուցք հայտնաբերեցին: Հիվանդությունն արդեն բավականին խորացել էր: Մի փոքր էլ ուշացնելու դեպքում, միջամտությունն անհնար կլիներ:

Բայց աղջկան դեռ հնարավոր էր փրկել: Չորս օր հետո նրան վիրահատեցին՝ հեռացրեցին ուռուցքը:

Բարեբախտաբար այժմ աղջկա առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում:

Ահա թե ինչպես աղջկա մայրիկի հնարամտությունն ու վճռականությունը փրկեց փոքրիկի կյանքը:

Իհարկե, սա չի նշանակում, որ պետք է վիճարկել յուրաքանչյուր ախտորոշումը, և ամեն անգամ ստել բժիշկներին:

Միայն պետք է ուշադիր հետևել ձեր և ձեր հարազատների առողջությանն ու ինքնազգացողությանը:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts