Երկար և խնամված մազեր ունեցող մարդիկ (տեսանյութ)

Մազերը մեծ դեր են խաղացել տարբեր ազգերի մշակույթում: Մազերի և սանրվածքների հետ մեծ սովորույթներ ու ավանդույթներ են կապված: Օրինակ, Աստվածաշնչյան ավանդույթներով արգելվել է բակերն ու մորուքը սափրել, ինչպես օրինակ դա արել են կրակապաշտները: Հոգևորականներին արգելվել է կտրել մազերը: Այդ շրջանում խոպոպները շատ գեղեցիկ են համարվել: Սպիտակ մազերը համարվել են մեծահասակների զարդարանք: Կանանց մոտ ընդունված է եղել գանգրացնել և հյուսել մազերը, ինչն այժմ պահպանվել է ասիացիների մոտ: Հույները շատ էին սիրում երկար մազեր, իսկ եգիպտացիները` հիմնականում սափրում էին:
Հին ժամանակներում մազերից որոշում էին մարդու բնավորությունը: Այսպես. հաստ ու փափուկ մազերը խոսում են հանգիստ բնավորության մասին: Կտրուկ ու անհավասարակշիռ մարդիկ ունեին յուղոտ ու խոնավ մազեր: Ուրախ ու լավատես մարդիկ հնազանդ մազեր ունեին :
Անհնազանդ մազերը խոսում են չար ու տաքարյուն մարդու մասին: Սև ու գանգուր մազերը` տաքարյուն ու բռնկված մարդու մասին: Հարթ ու հավասար մազեր ունեցող մարդիկ աչքի են ընկնում հավասարակշռվածությամբ, նաև ունեին չհասկածվածության խնդիր, թեպետ շատ հետևողական մարդիկ են: Բիզ- բիզ կանգնող մազերը խոսում են վախկոտության մասին: Ջարդվող մազերը` կամքի ուժի բացակայության մասին:
Միայն մազերի գույնը նայելով, սխալ է մարդու մասին պատկերացում կազմել, պետք է ուշադրություն դարձնել նաև մյուս նշաններին: Պետք է համեմատել դեմքի ձևի և դիմագծերի հետ: Բաց գույնի մազերը խոսում են սառնասրտության ու անտարբերության մասին: Սև մազերը` տաքարյունության մասին: Ոսկեգույն մազերը խոսում են խորամանկության մասին: Շագանակագույնը` արդարամտության և մեծահոգության մասին: Գեղեցիկ, բնական մազեր ունեցող մարդիկ, իրենց շրջապատի և աշխարհի նկատմամաբ շատ դյուրագրգիռ են: Կապույտ մազերը խոսում են դաժանաության մասին:

Մարդը սանրվածքը փոխելով` փոխում է նաև բնավորությունը: Սանրվածքից կարելի է ենթադրել, թե ինչպես է վերաբերում մարդ ոչ միայն իրեն, այլև շրջապատող աշխարհին:

 

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts