Մարինկա Խաչատրյանի 20-ամյակի լուսանկարներն ու սիրելիի անակնկալը

Մարինկա Խաչատրյանը դարձել է 20 տարեկան: Սերիալային դերասանուհին պատմել է, որ առաջին անակնկալը կեսգիշերին մատուցել է ընկերը.«Նա աչքերս փակեց եւ ինձ տանիք բարձրացրեց, որտեղ էլ բազում մոմերից սիրտ էր պատրաստված: Ավելին չեմ ցանկանա պատմել, միայն կասեմ, որ սիրում եմ եւ սիրված եմ»:

Նրան հաճելիորեն զարմացրել են նաեւ գործընկերները՝ նկարահանման հրապարակում դիմավորելով տորթով եւ հրավառությամբ.«Այս տարեդարձս իսկապես լի էր անմոռանալի բազում պահերով: Տանն ինձ համար անակնկալ էին պատրաստել նաեւ մայրս եւ հարազատներս: Մի խոսքով՝ 20-ամյակս երբեք չեմ մոռանա, շատ տպավորիչ էր»:

 

 

 

 

 

 

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts