«Ես առաջին իսկ պահից սիրեցի երգը». Իջինն ու Արտյոմ Վալտերը նորություն ունեն

Երգչուհի Իջինն ու Արտյոմ Վալտերը պատրաստվում են նոր աշխատանք թողարկել։ Երգչուհին  զրույցում նշեց, որ շուտով կներկայացնեն իրենց համատեղ առաջին զուգերգը։ Երգը կոչվում է «Հատուկենտ»։ Երգի հեղինակն ինքն ու Արտյոմն են

«Արտյոմի հետ շատ վաղուց ենք աշխատում։ Իմ աշխատանքներից շատերը նա է գործիքավորել։ Վաղուց էինք մտածում միասին երգ ձայնագրել։ Մի քանի ամիս առաջ ինձ մի երգ ուղարկեց և առաջարկեց միասին աշխատել։ Հուսով եմ, որ այն շատերին դուր կգա, ինչպես ինձ դուր եկավ։ Ես առաջին իսկ պահից սիրեցի այն և սկսեցի պարել։ Կարծում եմ` ամբողջ Հայաստանը մեզ հետ միասին կպարի»,– ասաց Իջինը։

Երգչուհին նշեց, որ 3 տարի է, ինչ աշխատում են Արտյոմի հետ, բայց սա իրենց առաջին զուգերգն է։ «Արտյոմը ոչ միայն տաղանդավոր արտիստ ու երգիչ է, այլև ամենալավ պրոդյուսերը։ Նա իմ բոլոր աշխատանքների պրոդյուսերութամբ է զբաղվել։ Սա մեր առաջին դուետն է, բայց կարծում եմ` ոչ վերջինը։ Ի դեպ, սա իմ առաջին հայալեզու ստեղծագործությունն է»,– հավելեց երգչուհին։

Երգչուհին չբացառեց, որ երգի հիման վրա նաև տեսահոլովակ կնկարահանեն։

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts