Ելենա Արշակյան.«Գեւորգի կինը եկել էր օգնելու սիրելի ամուսնուն»

 

                                                                          «Եթե գտնեմ քեզ» հեռուստանովելի  արդեն տեսահոլովակ ունի:

«Եթե գտնեմ քեզ» տեսահոլովակի նկարահանումներին

«Քանի որ սերիալի երաժշտությունը շատ էր սիրվել եւ բազմիցս նամակներ էինք ստանում՝ որտեղից կարող են ներբեռնել, որոշվեց նաեւ խոսքեր գրել եւ տեսահոլովակով ներկայացնել: ATV-ի տնօրեն Ռուբեն Արամյանն էլ որոշեց, որ երգը պետք է կատարեն Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը»,-մեզ հետ զրույցում պատմել է Ելենան:

«Եթե գտնեմ քեզ» տեսահոլովակի նկարահանումներին

Պրոդյուսերի խոսքով՝ տեսահոլովակի նկարահանումները մինչեւ լուսաբաց են ընթացել.«Արտակարգ դեպքեր չեն գրանցվել: Բացի ստեղծագործական եւ դերասանական կազմից, նկարահանման հրապարակում էր նաեւ Գեւորգի կինը, ով եկել էր օգնելու սիրելի ամուսնուն»:

Ելենա Արշակյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հոլովակում տեղ գտած կադրերը կլինեն նաեւ սերիալում, սակայն նա նախընտրեց փակագծերը չբացել՝ միայն նշելով հետեւյալը.«Սերիալի ավարտի մասին խոսելը դեռ վաղ է: Մի բան հաստատ է՝ այն չի ավարտվում, այլ երկրորդ շունչ է ստանում»

 

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts