Հունվարին կծնվի Քիմ Քարդաշյանի երրորդ երեխան. Միայն տեսեք, թե որքան գումար է նա վճարելու փոխնակ մորը

Հունվարի վերջին լույս աշխարհ կգա ռեալիթի շոուի 36-ամյա աստղ Քիմ Քարդաշյանի և 40-ամյա ռեփեր Քանյե Ուեսթի երրորդ երեխան։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ նշելով, որ փոքրիկը կծնվի փոխնակ մոր միջոցով։

Պարբերականի հաղորդմամբ՝ զույգը փոխնակ մորը 45 հազար դոլար է վճարել։

Քիմը փոխնակ մոր համար ապահովում է որոշակի սննդակարգ, փոխնակ մորն արգելված է հղիության ընթացքում ծխելը, խմելը կամ թմրամիջոցներ օգտագործելը։

Աղբյուրները հայտնում են, որ ընտանիքի համալրման հետ կապված «ողջ ընտանիքը 7-րդ երկնքում է»։ Զույգն ունի 4 տարեկան դուստր և 21 ամսական որդի։ Նշենք, որ նախորդ հղիությունների ժամանակ Քիմի մոտ նկատվել էր ընկերքի գերաճ, և որպեսզի նրա կյանքին վտանգ չսպառնա, զույգն այս անգամ դիմել է փոխնակ մոր ծառայություններին

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts