Միջադեպ Լիանա Զուրաբյանի եւ ոստիկանների միջեւ. Հրապարակվել է տեսանյութը

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել սեպտեմբերի 3-ին Երեւանում ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանի եւ ճանապարհային ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպից:

Նշենք, որ ասմունքողը լրատվամիջոցներին պատմել էր, որ տեխզննման կտրոնը չթարմացնելու համար ՃՈ տեսուչները կանգնեցրել են իր մեքենան՝ հաշվի չառնելով մեքենայում գտնվող մեկամյա երեխային:

«Մինչ այժմ սիրտս կծկվում է, պետք է բժշկի դիմեմ: Մեր համակարգի աշխատողները` կլինեն պետավտոտեսուչներ կամ ոստիկաններ, կարող են յուրաքանչյուր քաղաքացու այս վիճակի հասցնել»,- ասել էր նա:

Սակայն դա միայն այսպես ասաց ասմունքողի կարծիքն է: Տեսանյութից պարզ երևում է, որ սա թերևս այն դեպքերից է որ պետավտոտեսուչները իրենց պարտականությունները կատարում են բարձր մակարդակով առանց ավելորդ խոսքերի ինչը չենք կարող ասել այս աղջկա մասին:

Նրան պարզապես խորհուրդ կտանք նախ սովորի իր իրավունքները և պարտականություննեը քանի որ տեսանյութից երևում է որ բացակայում է դրանց իմացությունը, նաև սովորի երթևեկության կանոններ որոնք չեն սահմանափակվում ասֆալտի վրա աջ ու ձախ սլաքներով:

Իսկ իր այն զարմանքին թե ինչպես ավտոտեսուչը իրեն չճանաչեց, ասենք մի բան Լիանա Զուրաբյան անուն ազգանունը ոչինչ չի ասում պետավտոտեսուչը Ավետիք Իսահակյանին կամ Պարույր Սևակին չէ որ չի ճանաչել, ընդամենը ասմունք անող աղջկա, դա նույնն է որ հանրությունը չիմանա ով է հարսանիքի թամադա ասենք Գուդերզին Պետրոսյանը:

Հ.Գ. հարգելի քաղաքացիներ, ինչ որ հարցում բանավիճելուց առաջ եղեք բանիմաց, այլապես կթողնեք հիմարի տպավորություն:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts