Էմմին նոր լուսանկարներ է հրապարակել որդիների հետ

Երգչուհի Էմմին Ինստագրամի սթորի հավելվածում նոր լուսանկարներ է հրապարակել իր երկու տղաների հետ: 5 ամսական Մարտինը և 2-ամյա Դանին բավականին մեծացել են: Էմմին պատմել է երեխաների մասին։«Երկու տղաներիս իմ և ամուսնուս միջև հավասար ենք բաշխել։ Մարտինը հայացքով, պահելաձևով, ամեն ինչով իր հայրիկին է  նման։ Աչքերը կապույտ են։ Սկեսրայրիս աչքերի գույնն է։ Հուսով եմ` չի փոխվի և այդ երանգը կմնա։ Դանին ինձ է նման։ Ովքեր ինձ հիշում են այդ տարիքում, շատ են ասում, որ Դանին և՛ արտաքնապես, և՛ ներքուստ իր աշխուժությամբ ու բնավորությամբ ինձ է նման»,– ասել է Էմմին

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts