«Ավելի հասուն եմ դարձել». Մովսես Երեմյանը` կյանքի փոփոխությունների և կնոջ հղիության լուրերի մասին

Դերասան Մովսես Երեմյանը տևական ժամանակ է` չէր նկարահանվում նոր նախագծերում։ Հիմա նա ուրիշ զբաղմունքներ ունի. պար է դասավանդում, զբաղվում է ինքնազարգացմամբ և բավականին հեռու է մնում թե՛ շոուբիզնեսային միջոցառումներից, թե՛ լրատվամիջոցների հետ շփումներից։-

Մովսես, երկար ժամանակ է` Ձեզ չենք տեսնում հեռուստաեթերում։ Ինչո՞վ է պայմանավորված այս դադարը, հիմա ինչո՞վ եք զբաղվում։

–Ես հիմա զբաղված եմ պարով, որ մեջ ավելի եմ խորացել։ Պար եմ դասավանդում Երևանում և Գյումրիում։

Դադարից հետո այս պահին նկարահանվում եմ 25 մասանոց նոր նախագծում, որի փակագծերը բացել չեմ կարող։  Այս ընթացքում եղել են առաջարկներ նաև երկարատև սերիալներից, սակայն  չեմ ընդունել։ Ինձ դա հարմար չէ նախ` ժամանակիս առումով։ Գրաֆիկի կախվածություն է առաջացնում, իսկ ես գրաֆիկով ապրող մարդ չեմ։ Ծանր եմ տանում դա։ Բացի այդ, չեմ սիրում երկար ժամանակ հանդես գալ նույն կերպարով։

–Պարը, կարծես թե, ընտանեկան զբաղմունք է դարձել ձեզ համար։

–Ժամանակին ես ու Աննան միասին էինք աշխատում, հիմա կինս չի դասավանդում։ Այդպես որոշեցինք։

–Մենք տեղեկություններ ունենք, որ Հայաստանից հեռանալու մտադրություն ունեք։

–Արտերկիր գնալու, աշխատելու և վերադառնալու ցանկություն ունեմ։ Երկարատև գնալու մասին եմ մտածում, բայց ոչ ընդմիշտ։

–Դա միայն ցանկությո՞ւն է, թե՞ նաև քայլեր եք ձեռնարկում մեկնելու ուղղությամբ։

 –Հիմա կոնկրետ չեմ զբաղվում նրանով, որ ցանկությունս իրականություն դառնա, բայց կգա մի պահ, մի քանի օր կզբաղվեմ ու կգնամ։

 

–Ո՞ւր եք ուզում գնալ։

–Հիմա չեմ մտածում` Ամերիկա գնամ, թե Եվրոպա, սակայն մանկուց երազել եմ ապրել և ստեղծագործել Հարավային Ամերիկայում։ Ես այնտեղ եղել եմ։ Որոշ ժամանակ ապրել եմ Դոմինիկյան հանրապետությունում։ Այնտեղի մշակույթն ինձ շատ է դուր գալիս, կարծես, իմը լինի։

–Հայաստանում հատկապես  ինչի՞  հետ չեք համակերպվում։

–Այնտեղ մարդիկ այնքան ուրախ են։ Եթե, անգամ, մարդը ուտելիք կամ հագնելիք չունի, մի փոքր բանից կարող է ուրախանալ։ Որքան էլ աղքատ է, կարող է կիթառ նվագել, պարել, ուրախանալ։ Այնտեղ տխրությունը շատ քիչ է, իսկ այստեղ նայում ես մարդկանց դեմքին ու արդեն զգում ես, որ լավ չէ։

–Դրսում մտադիր եք դերասանությամբ կամ պարո՞վ զբաղվելթե՞ այլ աշխատանքով։

–Պատրաստ եմ նաև ուրիշ աշխատանքով զբաղվել։ Կյանքը մեկ–մեկ այնպիսի անակնկալներ է մատուցում… երբեք չգիտես` ինչով կզբաղվես վաղը։ Ամեն դեպքում, կարծում եմ, ինչով էլ զբաղվեմ, պարն ու դերասանական արվեստը բաց չեմ թողնի։

Հայաստանում, քիչ թե շատ, կայացած եքունեք եկամուտարտերկրում, անկախ ամենինչից, ճանապարհը 0–ից եք սկսելու։ Չի՞ վախեցնում այդ միտքը։

–Չէ, ես բնավորությամբ վախկոտ չեմ։ Սիրում եմ նոր բաներ, սիրում եմ հայտնվել այնպիսի տեղերում, որտեղ ամեն ինչ պետք է 0-ից սկսես։ Առհասարակ, սիրում եմ, երբ ինձ չեն ճանաչում։ Ինձ համար աշխարհի ամենալավ տեղն է, երբ մարդիկ չեն հիշում` ես ով եմ։ Հայտնիությունն ինձ այդքան էլ դուր չի գալիս։ Ոչ թե կոմպլեքսավորում է, այլ, կարծես, խլի էներգիաս։

 

–Ամեն քայլափոխիդ հանրության առաջ պատասխանատու լինե՞լն է խլում էներգիադ, թե՞Հայաստանում ազատությունդ սահմանափակված է։

–Հայաստանը փոքր է, ազատությունդ` սահմանափակ։ Երևանում հնարավոր չէ անել ինչ–որ բան, որ գաղտնի մնա, սակայն հաճախ պետք է լինում, որ ինչ–որ բան գաղտնի մնա։

Մովսեսմեկուկես տարի է`  ամուսնացածի կարգավիճակում եք։ Ինչպե՞ս էամուսնությունն ազդել ձեր տեսակի վրա։

–Երևի թե, ավելի շատ փոխվել է պատասխանատվության զգացումը, որը մինչև այդ ավելի քիչ էր։ Թե՛ աշխարհայացքս, թե՛ տեսակետս կյանքի, մարդկանց հանդեպ այս մեկուկես տարվա ընթացքում շատ ավելի փոխվեցին, քան նախքան այդ` մի քանի տարվա ընթացքում։ Սկսել եմ ավելի հասուն նայել շատ հարցերի։

Նկատելի էոր մեկուսացել եք նաև ձեր շոուբիզեսային ընկերներից։ Նախկինում հաճախէինք ձեզ տեսնում շոուբիզնեսային հավաքույթներինհիմաոչ։ Ինչո՞ւ։

 

–Ճիշտ եք ասում։ Շոու բիզնեսային ընկերներ ունեմ, սակայն նրանք ամեն օրվա մարդիկ չեն։ Գործի բերումով ում հետ շփվեմ, շփվեմ։ Ես ունեմ ընկերներ, որոնց հետ մանկությունից եմ շփվում, իրենց հետ եմ անցկացնում օրվա մեծ մասը։

Ավելի հասուն դառնա՞լն էր պատճառը,  որ սկսեցիք մեկուսանալ։

–Ես չեմ մեկուսացել կոնկրետ մարդկանցից կամ դադարեցրել շփումներս, ուղղակի ժամանակս ավելի շատ տրամադրում եմ ուրիշ բաների, զբաղվում եմ ինքնազարգացմամբ, պարով, սպորտով։ Ընթերցում եմ, կինո նայում, լեզուներ սովորում։ Անգլերենս արդեն զարգացրել էի, հիմա իսպաներենի եմ անցել։ Ոչ թե մեկուսացել եմ հասարակությունից, այլ մեկուսացել եմ ժամանակս անիմաստ վատնելուց։

Կային մարդիկ, որոնց հետ ժամանակ էի անցկացնում, ամբողջ օրը մի տեղ նստած էինք։ Հիմա այդ  նույն ժամանակն ավելի արդյունավետ եմ օգտագործում։ Հիմա քիչ եմ իջնում կենտրոն։ Դա այլևս հետաքրքիր չէ։ Հիմա, կարծես, մարդիկ ինչ–որ տեղ գնան իրենց ցույց տալու համար։ Ես դա չեմ սիրում։

–Կարելի՞ է ենթադրել, որ ձանձրացե՞լ եք երևանյան կյանքից։

–Այո, ձանձրալի է։ Ժամանցի տարբերակներն են քիչ, հոգնում ես անընդհատ նույն բանն անելուց, բայց ես ստեղծում եմ իմ հետաքրքրությունները, որպեսզի իմ կյանքը ձանձրալի չդառնա։ Ընկերներիս հետ գտնում ենք գողտրիկ տեղեր, հետաքրքրություններ։

–Դուք էլ,  Ձեր կինն էլ եռանդուն եք։ Ինչպե՞ս եք  միասին կազմակերպում ժամանցը, էքստրիմի՞, թե՞ հանգիստ ժամանցի սիրահար եք։

–Նախընտրում ենք հանգիստ ժամանց կազմակերպել, բայց մեկ–մեկ էքստրեմալ հանգստի էլ ենք գնում։

–Մենք տեղեկություններ ունենքոր Ձեր ընտանիքում համալրում է սպասվում։ Ճի՞շտ է։

–Չեմ ցանկանում խոսել այդ մասին։ Առհասարակ, ընտանիքիս, Աննայի մասին խոսել չեմ ուզում։

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts