Ինչո՞ւ է երիտասարդ թուրքը հատել ՀՀ պետական սահմանը

ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող Օզգյուլ Դումանն այդ քայլին է դիմել, քանի որ ըստ նրա, Թուրքիայում իրեն հալածել են: Այս մասին ասաց նախաքննության ընթացքում Դումանի պաշտպան Արարատ Գրիգորյանը:

«Դումանը պատմել է, որ Հայաստան է եկել քաղաքական ապաստան խնդրելու համար, քանի որ Թուրքիայում նրան հալածել էին»,- ասաց Արարատ Գրիգորյանը:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ երիտասարդ Օզգյուլ Դումանը մայիսի 23-ին Թուրքիայի կողմից հատել է Արաքս գետը և հաղթահարելով սահմանային ինժեներատեխնիկական կառույցները` սողանցելով փշալարերի տակով, առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը: Դումանին այդ հարցում օգնել է Աբդուլբարի Կանատը: Վերջինս Թուրքիայի քաղաքացուց պահանջել է 10 հազար դոլար՝ խորհուրդներով, ցուցումներով և տեղեկություններ տրամադրելով՝ օժանդակել նրա ապօրինի սահմանահատմանը:

Դումանն ու Կանատը կալանավորված են:

Գործը քննվում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts