Հայաստանի Ձայնը նախագծի բոլոր եթերաշրջանների հաղթողները․ Ի՞նչ օգուտ տվեց նրանց նախագիծը, որտե՞ղ են այժմ նրանք

Մեկնարկում է «Հայաստանի ձայնը» նախագծի 4-րդ եթերաշրջանը, որը կրկին գալիս է  բացահայտելու է տաղանդավոր և նոր արտիստների: Նախագծի աստղային մարզիչնենրն են Սոֆի Մխեյանը, Արամեն, Սևակ Խանաղյանը և Նունե Եսայանը։

Մինչ անհամբեր սպասում ենք, թե այս անգամ ո՞վ է լինելու հաղթողը,

Հայաստանի Ձայնը 1-ի հաղթողն է Մաշա Մնջոյանը

Մաշան իր առաջին կատարումից հետո համարվեց հաղթողի միակ հավանական թեկնածուն։ Արդարություն կար. նա իրականում հաղթեց։ Ո՞ւր է այժմ նա։ Վերջերս միայն մեկ անգամ հարցազրույց է եղել, երբ Մաշան խոսել է իր ծրագրերից և առաջիկա պլաներից, բայց մինչ հիմա ոչ մի նորություն չկա նրանից։ Ասում են Մաշայի ապագայի վրա «քար քցեց» հենց իր պրոդյուսերը՝ երգչուհի Սոնան

 Հայաստանի Ձայնը 2-ը հաղթել է Աննա Խանչալյանը
Նրա մասին շատ բան հայտնի չէ, նա հաղթանակից հետո մի քանի ամիս նրա մասին էին խոսում, բայց նա նույնպես չկարողացավ իր դիրքերը ամրապնդել մեր շոուբիզնեսում։

Հայաստանի Ձայնը 3 նախագիծը եզրափակվեց Ռաիսա Ավանեսյանի հաղթանակով։
Ռաիսան նույնպես համարվում էր ֆավորիտ ու իր հաղթանակին բոլորն էին սպասում ու հավատում։

Հույս հայտնենք, որ 4-րդ եթերաշրջանի հաղթողին բախտ կվիճակվի իր ուրույն տեղը զբաղեցնել շոուբիզնեսում, այլապես, եթե նա ունենա իր նախորդների ճակատագիրը, ապա կարելի է ասել, որ «Հայաստանի ձայն» նախագծում հաղթող լինելը դա դեռ ոչինչ է, եթե լավ մեջք ու «առաջ տվող» չունես։

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts