Ինչպես որոշել մարդու նորմալ քաշը՝ կախված նրա հասակից. Բրոքի բանաձը

Համարվում է, որ մարդիկ իդեալական քաշ են ունենում 18 տարեկանում, ուստի ցանկալի է պահպանել այդ արդյունքն ամբողջ կյանքի ընթացքում: Սակայն մասնագետները նշում են, որ եթե 15-20 տարվա ընթացքում քաշի փոփոխություններ են եղել, ապա պետք չէ փորձել կրկին վերադառնալ հին քաշին, քանի որ յուրաքանչյուր 10 տարին մեկ օրգանիզմը սկսում է 10%-ով ավելի քիչ էներգիա վատնել, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր 10 տարին մեկ մարդու քաշն ավելանում է 10%-ով (5-7 կգ):

 

Բացի այդ, հարկ է հիշել, որ ավելորդ քաշից նույնպես հարկավոր է զգուշորեն ազատվել: Օրգանիզմին վնաս չհացնելու համար տարեկան կարելի է ազատվել ընդհանուր քաշի 10%-ից: Նաև հարկավոր է ձգտել հասնել ոչ թե այն քաշին, որը եղել է 18 տարեկանում, այլ տվյալ տարիքին համապատասխանող քաշին, իսկ մարդու իդեալական քաշը կարելի է որոշել ըստ հատուկ բանաձևի:

 

Բրոքի բանաձը

 

Իդեալական քաշը տղամարդկաց համար՝ (հասակը (սմ) – 100) x 1.15:

 

Իդեալական քաշը կանանց համար՝ (հասակը (սմ) – 110) x 1.15:

 

Օրինակ՝ 170 սմ հասակ ունեցող կնոջ համար իդեալական քաշը կլինի 69 կգ-ը ((170-110) x 1.15 = 69):

 

Այս բանաձևը նման է նախկինում շատ տարածված մեկ այլ բանաձևի, համաձայն որի՝ կանանց համար իդալական քաշի բանաձևն է «հասակ-110», իսկ տղամարդկանց համար՝ «հասակ-100»:

 

Իրականում Բրոքի բանաձևն այս բանաձևի կատարելագործված տեսակն է: Բանն այն է, որ նախկին տարբերակը ենթադրում էր, որ բոլորը պետք է մոդելային կազմվածք ունենային՝ անկախ մարմնի կառուցվածքից ու տարիքից: Սա է պատճառը, որ գիտնականները կատարելագործել են նախկին բանաձևը, որպեսզի այն համապատասխանի բոլորին:

 

Ինչպես որոշել կանանց կատարյալ քաշը՝ ըստ հասակի.

 

·        Հասակը՝ 147 սմ-քաշը՝ 44-49 կգ,

 

·        Հասակը՝ 150 սմ-քաշը՝ 45-50 կգ,

 

·        Հասակը՝ 152 սմ-քաշը՝ 46-51 կգ,

 

·        Հասակը՝ 155 սմ-քաշը՝ 47-53 կգ,

 

·        Հասակը՝ 157 սմ-քաշը՝ 49-54 կգ,

 

·        Հասակը՝ 160 սմ-քաշը՝ 50-56 կգ,

 

·        Հասակը՝ 162 սմ-քաշը՝ 51-57 կգ,

 

·        Հասակը՝ 165 սմ-քաշը՝ 53-59 կգ,

 

·        Հասակը՝ 168 սմ-քաշը՝ 55-61 կգ,

 

·        Հասակը՝ 170 սմ-քաշը՝ 56-63 կգ,

 

·        Հասակը՝ 173 սմ-քաշը՝ 58-65 կգ,

 

·        Հասակը՝ 175 սմ-քաշը՝ 60-67 կգ,

 

·        Հասակը՝ 178 սմ-քաշը՝ 62-69 կգ,

 

·        Հասակը՝ 180 սմ-քաշը՝ 64-71 կգ,

 

·        Հասակը՝ 183 սմ-քաշը՝ 66-72 կգ:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts