Սիրելիի կազմակերպած խնջույքը` Մերի Մակարյանի 32-ամյակի առթիվ

Դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանն օրերս նշել է ծննդյան տարեդարձը։ 32-ամյակը Մերին նշել է երջանիկ կնոջ կարգավիճակում։  Այս փուլում դերասանուհին ԱՄՆ–ում է, որտեղ բնակվում է սիրելին` Վարդանը։

Հաղորդավարուհու տարեդարձի կապակցությամբ սիրելին ԱՄՆ–ում բացօթյա խնջույք է կազմակերպել: Հաղորդավարուհու մայրը` տիկին Ռուզանը, մեզ հետ զրույցում ասաց, որ դստեր տարեդարձին հեռակա է հետևել, ամեն բան հրաշալի է անցել։ Մերին բազմաթիվ հյուրեր և անակնկալներ է ունեցել։

«Խնջույքը կազմակերպել էր Մերիի ապագա ամուսինը, իրենց տան բակում։ Նա ցանկացել էր մենակ ձևավորել ամեն ինչ`  լույսերը, գորգերը։ Ամեն բան հրաշալի էր, ինչպես հեքիաթում,– ասաց նա ու հավելեց, որ Մերին շատ է տպավորվել այդ ամենով,– ինքը երջանիկ է, դա արդեն ամեն ինչ ասում է։ Մերիի բոլոր տարեդարձները յուրովի տոն են եղել, սա ևս այդպիսին դարձավ։ Շատ ապրի իր սիրելին, որ պահպանեց «ավանդույթը»»։

 

Տիկին Ռուզանն ասաց, որ առաջին անգամ է դուստրը տարեդարձը նշում առանց մայրիկի։ Իրենց համար բարդ է, բայց հաղթահարում են կարոտը։ «Ինքը քաջ աղջիկ է, փորձում է ցույց չտալ իր դժվարությունը` կապված կարոտի հետ, որպեսզի ես չնեղվեմ։ Ես ավելի էմոցիոնալ եմ այդ հարցում։ Ինձ շատ է օգնում այն փաստը, որ էնտեղ ինքը սիրով ու ջերմությամբ է շրջապատված»,– նկատեց նա։

Թեև Մերին, վերջերս տված հարցազրույցում նշել է, որ Վարդանը դեմ է, որ ինքը նկարահանվի հեռուստասերիալներում, դերասանուհու տարեդարձի տորթը խորհրդանշական է եղել է` Հոլիվուդյան փառքի ծառուղու անվանական աստղի տեսքով։

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts