Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում երեկ բռնկված հրդեհը դեռ մարել չի հաջողվել 10:26 • 13.08.17

Օգոստոսի 13-ին, ժամը 10:00-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 78 փրկարար, ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 122 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության թվով 60, անտառտնտեսության թվով 50 աշխատակից, «Ինտեր Ակվա» ձկնաբուծարանի աշխատակիցներ՝ ջրատարներով, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչներ:

 

Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը, պետի տեղեկալ փ/ծ փոխգնդապետ Ա. Մկրտչյանը, Օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ փ/ծ փոխգնդապետ Տ. Ավագյանը, ԲՊԱՀՎԿՎ պետ փ/ծ գնդապետ Ա. Դավթյանը, ՓՈՒՎ պետի տեղակալ փ/ծ գնդապետ Ա. Սարոյանը, ԹՆԱՎ պետի տեղակալ փ/ծ գնդապետ Գ. Կիրակոսյանը, Օպերատիվ կառավարման վարչության կապի բաժնի պետ փ/ծ գնդապետ Տ. Պետրոսյանը և ԱԲԿ ՊՈԱԿ-ի պարամեդիկական խումբը:

 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

 

ՀՀ ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռ մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին (հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 3 փրկարար և թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 4 հրշեջ-փրկարար)՝ իրականացնելով 6 թռիչք:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք:

 

Դեպքի վայր են մեկնել Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ 13 հրշեջ-փրկարարով, Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբից 3, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից՝ 2 հրշեջ-փրկարար:

 

Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատից դեպքի վայր են մեկնել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի 5 և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի 3 հրշեջ-փրկարար:

 

Ըստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: Առկա էր քամի, ինչը նպաստում է հրդեհի տարածմանը:

 

Ժամը 23:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատից` 17 հրշեջ-փրկարար, Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից` 11 հրշեջ-փրկարար, Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից` 12 հրշեջ-փրկարար, Մարզային փրկարարական վարչությունից` 3 հրշեջ-փրկարար, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից՝ 2 հրշեջ-փրկարար, Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից` 18 հրշեջ-փրկարար:

 

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts