Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

30–ամյա քաղաքացու վրա կրակելու մեջ կասկածվում է «Հայաստանի էլեկտրացանցերի բարձրավոլտ Էլ.ցանցեր» ՓԲԸ բաժնի պետի տեղակալը. SHAMSHYAN.com

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են օգոստոսի 10-ին Երևանում 30-ամյա Բարսեղ Գեգoղլյանին հրազենային վնասվածք պատճառած կասկածյալի ինքնությունը: Այս մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը։

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Արամի փողոցի բնակիչ 28-ամյա Հայկ Հովհաննիսյանը, ով նաև քննիչներին է ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող «Սայգա» տեսակի 7.62 x 39մմ տ/չ որսորդական հրազենը: Քննիչի որոշմամբ հրազենն առգրավվել է, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով` կասկածյալ Հ. Հովհաննիսյանը աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության, «բարձրավոլտ Էլ.ցանցեր» ՓԲԸ բաժնի պետի տեղակալ։

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts