Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

Եգիպտոսում պաշտոնյան գնացքների բախման հետևանքով զոհերի դիերի քննության ընթացքում մահացել է

Եգիպտոսի փրկարար ծառայության աշխատակիցը 2 գնացքի բախման հետևանքով զոհերի մարմինների զննման ընթացքում սրտի կաթվածից մահացել է:

«Մուսթաֆա Սայիդը չդիմացավ դիակների զննմանը, հանկարծակի ընկավ ու մահացավ»,- ասել է նրա հետի աշխատակիցներից մեկը:

Երեկ Ալեքսանդրիայի արվարձանում Կահիրեից և Պորտ Սայիդից ուղևորվող գնացքների բախման հետևանքով 42 մարդ է մահացել, կա ավելի քան 170 վիրավոր:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts