Ինչպե՞ս պահպանել սրտի առողջությունը. «Հիպոկրատի մածուկի» բաղադրատոմսը

«Հիպոկրատի մածուկը» սրտի առողջությունը պահպանելու բնական միջոց է, որն այնքան համեղ է, որ կարող է օգտագործվել որպես աղանդեր թեյի հետ։ Սակայն այն օժտված է նաև բուժիչ հատկություններով։

 

Բաղադրությունը.

 

·        1 մաս ծիրանաչիր,

·        1 մաս սալորաչիր (առանց կորիզների),

·        1 մաս չամիչ,

·        1 մաս ընկույզ,

·        1/3 մաս մեղր։

 

Սա նշանակում է, որ կարելի է վերցնել, օրինակ, 300-ական գրամ ծիրանաչիր, սալորաչիր, չամիչ ու ընկույզ և 100 գրամ մեղր։

 

Պատրաստման եղանակը.

 

Չորացրած մրգերը լվանալ, իսկ եթե ծիրանաչիրն ու սալորաչիրը չափազանց չոր են, ապա որոշ ժամանակ թողնել դրանք քիչ քանակությամբ ջրի մեջ։ Թրջած չրերը քամել, ավելացնել ընկույզն ու մեղրը և հարիչի միջոցով մանրացնել բոլոր բաղադրիչները մինչև դառնա համասեռ զանգված։ Ստացված մածուկն անհրաժեշտ է պահել սառնարանում։

 

Սրտամկանի առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է նախաճաշի, ճաշի և ընթրիքի ընթացքում ուտել այս մածուկից մեկական թեյի գդալ, իսկ աղիների աշխատանքը կարգավորելու համար առավոտյան անոթի խմել ½ բաժակ ջուր և ուտել մեկ թեյի գդալ մածուկ։

 

Բուժման կուսրը սահամանափակ չէ. այս մածուկը կարելի է անընդհատ ավելացնել սննդակարգին։

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts