Հինգշաբթի, Օգոստոսի 17, 2017

Լրահոս

Երբեք չի կարելի շփվել ամուսնացած տղամարդկանց հետ». Միխայիլ Լաբկովսկու 15 կոշտ խորհուրդները սիրո մասին

Միխայիլ Լաբկովսկի. ռուս հոգեբան, ով հայտնի է իր էպատաժությամբ և կտրուկությամբ: 30-ամյա ստաժով պրակտիկ մասնագետն արտահայտություններում կարող է իրեն թույլ տալ որոշակի կոշտություն, չէ՞ որ նրա փորձը փրկում է և ընտանիքներ, և կյանքեր:

ներկայացնում է Միխայիլ Լաբկովսկու 15 կոշտ խորհուրդները սիրո մասին

Նրանց համար, ովքեր որոնումների մեջ են

Ոչ մեկին պետք է չէ նա, ով պետք չէ ինքն իրեն: Իսկ նա, ով իրեն ընդունում է այնպիսին, ինչպիսին կա, ապրում է «համեղ», լիարժեք կյանքով, չնայած բոլոր կենցաղային պրոբլեմներին:

Եթե Ձեզ հարմարավետ չէ տղամարդու հետ առաջին, երկրորդ, երրորդ ժամադրություններին, ապա մի նշանակեք չորրորդը: Առաջին հանդիպումներում տղամարդը ցուցադրում է իրեն լավագույն ձևով, և, եթե Ձեզ արդեն տհաճ է գտնվել նրա կողքին, ապա այդ հարաբերություններից ոչ մի լավ բան դուրս չի գա:

Ինչ վերաբերում է երիտասարդ, հաջողակ և գեղեցիկ կանանց, ովքեր չեն կարողանում զուգընկեր գտնել իրենց համար, որովհետև իբր իրենց նշաձողը բարձր է, դա հարաբերությունների նկատմամբ անկարողությունն է և վախը:

Եթե Դուք ցանկանում եք ամուսնանալ, ապա պետք է դադարեք մտածել այդ մասին: Դա նույնն է, ինչ ցանկանալ ունենալ տիկնիկ՝ մեքենայի վրա, քող և մնացած հիմարությունները: Առողջ մարդկանց մոտ իրավիճակը մի փոքր այլ տեսք ունի: Նախ՝ նրանք ունեն սիրելու պահանջ: Սիրելու այդ պահանջով նրանք գտնում են տղամարդու, ով սիրում է իրենց:

Երբեք չի կարելի շփվել ամուսնացած տղամարդկանց հետ: Ձուկ վաճառում են ձկան խանութում, միս՝ մսի խանութում: Ժամանակ մի կորցրեք: Ամուսնացած տղամարդուն կին պետք չէ: Նա տանը մեկն արդեն ունի:

Նրանց համար, ովքեր հարաբերությունների մեջ են

Եթե Դուք ցանկանում եք ամուսնանալ, հանդիպում եք կամ նույնիսկ արդեն ապրում եք իրար հետ մեկ տարի, և ոչինչ չի կատարվում, պետք է հարցնել մեկ անգամ՝ ցանկանո՞ւմ է նա արդյոք ընտանիք և հարսանիք: Եթե տղամարդը պատրաստ չէ ընտանիք ստեղծել, նշանակում է՝ եկել է նրան հրաժեշտ տալու ժամանակը: «Ես շատ ջերմ եմ քեզ վերաբերվում և կշարունակեմ նույն ձևով, բայց քեզանից հեռու». այս ձևով:

Յուրաքանչյուր, և ես ընդգծում եմ դա, յուրաքանչյուր կին, ով տարիներով նստում է տանը և զբաղվում է միայն տնտեսությունով և երեխաներով, դեգրադացվում է: Դա անխուսափելի է: Եվ, վերջիվերջո, տղամարդուն ձանձրալի է դառնում կնոջ հետ, նա սկսում է կնոջն անխելք համարել, և այդ ժամանակ մինչև ամուսնալուծությունը կես քայլ է: Եվ նկատեք, ի սկզբանե տղամարդը ոչինչ չի պնդել, դա կինն է ուրախությամբ որոշել նստել տանը:

Եթե Դուք լարվում եք նրա հետ, ապա ուղղակի բաժանվեք: Մի վախեցեք մենակ մնալուց: Ոչ մի տղամարդ ամբողջ աշխարհում չարժե այն բանին, որպեսզի Դուք կոտրեք Ձեզ, հարմարվեք նրան, արհամարհեք Ձեր ցանկությունները և պահանջները: Ոչ մի:

Ամեն ինչ շատ պարզ է: Նա կա այնպիսին, ինչպիսին կա: Եվ կաք Դուք այնպիսին, ինչպիսին կաք: Ձեզ կամ լավ է միասին, կամ պետք է բաժանվել: Ընդ որում, ավելի լավ է՝ մինչև հիպոթեքային վարկ վերցնելը և 3 երեխա ունենալը:

Նա, ով հոգեպես առողջ է, կենտրոնանում է իր զգացմունքների վրա և միշտ ընտրում է ինքն իրեն: Ոչ գեղեցկությունը, ոչ սերը զոհեր չեն պահանջում: Իսկ եթե պահանջում են, ապա դա հաստատ Ձեր պատմությունը չէ:

Բոլորի համար

Ամբողջ կյանքը ոտքի ծայրերի վրա չես կանգնի: Իսկ հիասթափվելը միշտ ավելի ցավոտ է, քան ի սկզբանե իրական Ես-ը ցուցադրելը:

Մարդիկ, ովքեր չեն սիրում իրենց, չեն կարող սիրել մեկը մյուսին, դրա համար երջանիկ զույգ չեն կարող դառնալ:

Առաջին հերթին՝ պետք է գլուխ հանես ինքդ քեզանից, այլ ոչ թե՝ փեսացուներից: Եթե կինն ասում է. «Ես սիրել եմ», սա հաճախ սիրո մասին պատմություն չէ: Դա ինչ-որ մեկի մասին է, ով նրան մատակարարել է անհրաժեշտ տառապանքներ: Իսկ առողջ սերը նրա մասին է, թե որքան երջանիկ ես դու:

Եթե Ձեզ դուր չի գալիս, թե ինչպես է նա Ձեզ վերաբերվում, ինչ-որ տհաճ բան է անում, Դուք նրան այդ մասին ասում եք մեկ անգամ: Եթե ոչինչ չի փոխվում, ապա՝ հաջողություն:

Նորմալ մարդը չի շարունակում հարաբերությունները, որոնցում իրեն չեն հարգում: Ավելի շուտ նա նույնիսկ դա չի սկսում:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts