Հինգշաբթի, Օգոստոսի 17, 2017

Լրահոս

Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում. խոշոր հրդեհ է բռնկվել Խոսրովի անտառներում

Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ պայմաններում խոշոր հրդեհ է առաջացել Խոսրովի անտառներում: Այս պահին Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հանձարարականով հրդեհի վայր են մեկնում մեծ թվով հրշեջ-փրկարարներ, իսկ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Խոսրովի անտառ են ժամանում Ոստիկանության զորքերի մեծ թվով ծառայողներ: Հրշեջ-փրկարարների աշխատանքները տեղում ղեկավարում է ՀՀ փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Մուշեղ Ղազարյանը:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts