Հինգշաբթի, Օգոստոսի 17, 2017

Լրահոս

Ինչով է քարանձավն օգտակար ռոկֆոր պանրի համար:

Քարանձավը շատ էական դեր ունի Ֆրանսիայի ամենահամեղ պանիրներից մեկի` ռոկֆորի համար։ Այն պատրաստվում  է ոչխարի կաթից, և նրան յուրահատուկ համ են տալիս կապտավուն բորբոսի շերտագծերը։ Բորբոսը սնկի տեսակ է, որն աճում է բեղմնիկ կոչվող սերմից։ Սերմն ավելացնում են ոչխարի կաթին պանրի պատրաստման սկզբնական շրջանում։ Նոր պատրաստված պանրի գլուխները դնում են քարանձավների համակարգի մեջ, որոնք ապահովում են ճիշտ կլիմայական պայմաններ, որպեսզի բեղմնիկները վերաճեն բորբոսի։

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts