Հինգշաբթի, Օգոստոսի 17, 2017

Լրահոս

Հետաքրքիր պատմություններ հայտնի մարդկանց մասին

Չարլզ Դիքենս

Չարլզ Դիքենսը հանրահայտ գրող է: Թեպետ նրա ստեղծագործությունները սովորաբար ունենում են ուրախ ավարտ, նրա իսկ պատմությունը ուրախ սկիզբ չունի: Դիքենսն իր կյանքի վաղ տարիներն անցկացրել է պարտապանների բանտում, քանզի նրա աղքատ հայրը չէր կարողանում վճարել իր պարտքերը: Ամբողջ ընտանիքը ստիպված էր նրա բանտակիցը դառնալ, մի բան, որ այն ժամանակներում հաճախ էր պատահում Անգլիայում: Ի վերջո նա սկսեց աշխատել գործարանում, որպեսզի օգնի հորը մարել իր պարտքերը: Աշխատանքային սարսափելի պայմանները ներշնչանքի մեծ աղբյուր էին նրա գրական գործունեության համար: Երբ նա մեծացավ, ավելի անհոգ և կատակասեր մարդ դարձավ:

Ալբերտ Էյնշտեյն

albert_einstein

Ալբերտ Էյնշտեյնը ցնդած գիտնականի նախատիպն է: Նա մի քիչ խելառ էր, սակայն դա չէր խանգարում նրան լինել փայլուն գիտնական: Էյնշտեյնի կյանքի հետ կապված են մի քանի խորհրդավոր գաղտնիքներ: 1901 թ.-ին Էյնշտեյնը և նրա սիրեցյալ Միլեվա Մարիկը հանգստանալու էին գնացել Իտալիա: Այն վերջացավ այն ժամանակ, երբ պարզվեց, որ փողերը սպառվել են, իսկ Մարիկն էլ հղի է: Երեխան ծնվեց 1902 թ.-ին: Սկսած 1903 թ.-ից Էյնշտեյնի նամակներում երեխայի մասին հիշատակումներ չկան: Պարզ չէ, թե երեխային ինչ է եղել, բայց հավանաբար, նա մահացել է քութեշից:

Էյնշտեյնը լքեց Միլեվային 1912 թ.-ին և ամուսնալուծվեց նրանից 1919-ին: Նա ամուսնացավ Էլզա Լոունթալի հետ: Այս ամուսնության ընթացքում նա բազում արտամուսնական սիրավեպեր ունեցավ: Սիրավեպերը շարունակվում էին նաև Էլզայի մահից հետո: Հանճար և փլեյբոյ: Երկու կերպար մի մարդու մեջ:

Ռոբերտ Լուիս Սթիվենսոն

Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը հայտնի դարձավ իր «Բժիշկ Ջեքիլի և պրնՀայդի տարօրինակ դիպվածը»վեպի շնորհիվՔչերը գիտենոր նա գրել է իր այս վեպը կոկաինի ազդեցության տակ և տվել կնոջը,որպեսզի նա կարդա այնԵրբ նրա կինն ասել էոր գիրքն ալեգորիա է (այլաբանություն), և նա հենց այդպես էլ պետք է գրի այնՍթիվենսոնն այրել է այնորպեսզի գրի գիրքը հետևելով իր կնոջ խորհրդին:Նրա կին Ֆենի Օսբոուրնը հանդիպել է Ռոբերտ Լուիս Սթիվենսոնիներբ նա Փարիզում էրՆրանք սիրահարվել ենև այդ ժամանակվանից նա դարձել է Սթիվենսոնի մուսանԵրբ Ֆենին պետք է վերադառնար ԱմերիկաՍթիվենսոնը սպասեց երեք տարի նրան նորից տեսնելու համարԱյսպիսով, նա բավականին նպատակասլաց մարդ էր:

Աբրահամ Լինքոլն

 

Աբրահամ Լինքոլնը շատ հետաքրքրասեր կերպար էր: Նա ունեցել է բարդ մանկություն: Ծանր աշխատանքը նրա ամենօրյա ռեժիմի անքակտելի մասն էր կազմում: Ինը տարեկանում նրա մայրը մահացավ: Այն ժամանակ հազիվ թե որևէ մեկը պատկերացներ, որ նրան վիճակված է դառնալ ԱՄՆ-ի նախագահը: 1876 թ.-ին դրամաշորթների մի խումբ ցանկանում էր Լինքոլնի աճյունի դիմաց ստանալ 200,000 դոլարին համարժեք ոսկեդրամներ, սակայն նրանց շուտով գտան և ձերբակալեցին: Նրանք դատապարտվեցին մի տարի ազատազրկման:

Ջորջ III արքա

 

Նա Անգլիայում իշխել է պատերազմի ընթացքում, դարձել է թունավորման զոհ: Տասնիններորդ դարում մկնդեղով թունավորումը սպանության տարածված մեթոդ էր: 1820 թ.-ին նրա դին հայտնաբերել են իր սեփական պալատում: Նրա հագին եղել է զսպաշապիկ: Նա այդ ժամանակ կույր էր և գժված: Ջորջ 3-րդը թերևս բռնակալ էր Ամերիկայի գաղութաբնակների համար, սակայն, այնուամենայնիվ, նրա պատմությունը խղճահարություն է առաջացնում նրա հանդեպ:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts