Հինգշաբթի, Օգոստոսի 17, 2017

Լրահոս

Թրամփը չի բացառել ռազմական գործողության հնարավորությունը Վենեսուելայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ռազմական գործողության հնարավորությունը Վենեսուելայում, գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

«Մենք ունենք շատ տարբերակներ Վենեսուելայի համար, ես չեմ բացառում անգամ ռազմական տարբերակը», — երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահը լրագրողներին՝ Նյու Ջերսիում ԱՄՆ պետքարտուղարի ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցչի հետ հանդիպումից հետո:

«Դա մեր հարևանն է: Մեր զինվորներն ամբողջ աշխարհում են, այն վայրերում, որոնք շատ, շատ հեռու են: Իսկ Վենեսուելան մոտ է, այնտեղ մարդիկ տառապում և մահանում են, մենք ունենք շատ տարբերակներ Վենեսուելայի համար, այդ թվում` ռազմական տարբերակը, եթե անհրաժեշտ լինի… », — նշել է Սպիտակ տան ղեկավարը:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts