Հինգշաբթի, Օգոստոսի 17, 2017

Լրահոս

ֆրանսիա-Հայաստան մշակութային նոր կամրջի «ճարտարապետները». ՖՈՏՈ

Փարիզի “AYP FM-99,5” հայկական ռադիոկայանի հաղորդավար, «Այս օրը պատմության մեջ», «Հայաստանի արահետներով» ու «Արևմտյան Հայաստանի արահետներով» ռադիոհաղորդումների հեղինակ-վարող Արտակ Թադևոսյանը և հեղինակ-կատարող, լրագրող, հաղորդավար, «Հանդես» փրոդաքշնի հիմնադիր տնօրեն Արմանին, սկսել են միասին աշխատել բազմաթիվ նոր նախագծերի վրա: Երկարատև համագործակցության մեկնարկն արդեն տրված է, որի համաձայն՝ սեպտեմբերի 1-ից “AYP FM-99,5”-ի ռադիոեթերից մշտապես կհնչեն Արմանիի հեղինակային ստեղծագործությունները: Ա. Թադևոսյանը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Արմանիի հեղինակային երգերն արդեն իսկ մեծ հետաքրքրություն են առաջացրել ոչ միայն ֆրանսիահայերի, այլև ուրիշ ազգերի շրջանակներում: Նա նաև հավելեց, որ շուտով կկնքվի համատեղ համագործակցության երկարատև պայմանագիր՝ բազմաթիվ և բազմաբովանդակ նոր նախագծեր իրականացնելու նպատակով, իսկ թե ինչ ծրագրերի մասին է խոսքը, Արտակն առայժմ չցանկացավ բարձրաձայնել, բայց խոստացավ հետաքրքիր անակնկալների տարափ: Արմանին ևս անդրադարձավ համագործակցությանը. ասաց, որ ստացել է արդյունավետ առաջարկ՝ գրագետ, մասնագիտացված անձնավորության ու թիմի կողմից և սիրով համաձայնվել է աշխատել նրանց հետ: Նա ևս խոստացավ շարունակել հանդես գալ բազմաթիվ հետաքրքիր նորություններով, որոնց մեջ մեծ կարևորություն է տալիս ապագա համագործակցությանը: Մեր տաղանդաշատ հայրենակիցների հետ զրույցի ժամանակ պարզ դարձավ, որ նրանք պատրաստվում են կառուցել Ֆրանսիա-Հայաստան մշակութային յուրօրինակ կամուրջ, որի «ճարտարապետները» բանիմաց երիտասարդներ են, և ինչպես Գարեգին Նժդեհն է ժամանակին նշել. «Եթե ուզում ես տեսնել ազգիդ ապագան, ապա նայիր երիտասարդությանը»: Ահա և այսպիսի երիտասարդներն են կերտում Հայրենիքի և աշխարհասփյուռ հայերի ապագան:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts