Հինգշաբթի, Օգոստոսի 17, 2017

Լրահոս

Ինչ կարող է թաքնվել սովորական գլխացավի հետեւում

Մենք ժամանակ առ ժամանակ գլխացավեր ենք ունենում սթրեսի կամ լարվածության հետեւանքով: Իսկ եթե՞ գլխացավն իրականում հասարակ գլխացավ չէ, որը կարելի է բուժել ցավազրկողներով:

Փորձագետներն ասում են, որ գլխացավը կարող է լուրջ եւ նույնիսկ վտանգավոր հիվանդության նախանշան լինել: Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է հասկանալ, թե դա սովորական գլխացավ է, թե որեւէ այլ բան:

«Այս մահացու վտանգավոր հիվանդություններից շատերը կարելի է բուժել դեղորայքի եւ վիրահատությունների միջոցով, եթե ժամանակին հայտնաբերվեն»,- հայտնել է ԱՄՆ գլխացավի ազգային հիմնադարամի գործադիր նախագահի տեղակալ Ռոջեր Կ.Քեդին Newsmax Health-ին տված հարցազրույցում:

Քլիվլենդի կլինիկան ներկայացնում է գլխացավի այն ախտանիշների ցուցակը, որոնք կարող են վտանգավոր հիվանդության նախանշան լինել.

Պղտորված կամ երկակի տեսողություն

Ցավ աչքի հետեւում կամ աչքից քիչ վերեւ

Թուլություն եւ թմրածություն

Դժվարացած խոսք

Սրտխառնոց եւ փսխում

Պարանոցի կարկամություն կամ թմրածություն

Ֆլորիդա նահանգի Բոկա-Ռատոնի բժիշկ-ակնաբույժ եւ թերապեւտ Ռանիա Հաշաբն ասում է, որ հետեւյալ 5 մահացու վտանգավոր հիվանդությունները կարող են դիմակավորվել որպես գլխացավ:

1. Գլխուղեղի անեւրիզմա: Հիվանդները հաճախ այն նկարագրում են որպես իրենց կյանքի ամենավատ գլխացավ: Անեւրիզման կարելի է բուժել, եթե դիմել բժշկական օգնության նախքան նրա պատռվելը: Գլխուղեղի անեւրիզմայի պատռվածքը անհապաղ չբուժելու դեպքում կարող է մահացու լինել:

2.Ժամանակավոր արթերիիտ (զարկերակների բորբոքում). Գլխուղեղի մեկ կամ 2 կիսագնդերում ցավը՝ ուտելիքը ծամելիս ցավի հետ մեկտեղ, գլխի մաշկի զգայունության բարձրացումը եւ տեսողության փոփոխությունները կարող են վկայել արթերիիտի մասին: Չբուժելու դեպքում հիվանդությունը կարող է կուրության բերել:

3. Փականկյունային գլաուկոմա. «Հիվանդները գանգատվում են գլխացավից եւ միաժամանակյա ցավից աչքում կամ աչքի հետեւում»,- ասում է Հաշաբը: Հարակից ախտանիշները ներառում են՝ աչքերի կարմրություն, արցունքարտադրություն, տեսողության պղտորում, սրտխառնոց եւ լուսազգայնություն: Չբուժելու դեպքում այն բերում է կուրության:

4. Ներգանգային ճնշման բարձրացում: Եթե գլխացավն ի հայտ է գալիս հիմնականում օրվա առաջին կեսին, արթնանալուց հետո եւ ուղեկցվում է սրտխառնոցով եւ փսխումով, դա կարող է ահազանգել ներգանգային ճնշման բարձրացման մասին, ինչը բուժվում է դեղորայքով:

5. Մենինգիտ. Գլխացավը՝ սրտխառնոցով եւ փսխումով, պարանոցի մկանների կարկամությունը, տենդը, դողէրոցքը եւ ընդհանուր թուլությունը կարող են վկայել  մենինգիտի մասին: Գլխուղեղի եւ ողնուղեղի այս լուրջ բորբոքումը կարող է առաջանալ վիրուսային կամ բակտերիալ վարակից: Ախտորոշումը հաստատվում է ողնուղեղային հեղուկից կատարված պունկցիայի միջոցով, բուժումը կատարվում է հակաբիոտիկներով:

Փորձագետներն ասում են, որ եթե գլխացավը սովորական չէ եւ ուղեկցվում է ախտանիշներով, որոնք դուք առաջ չեք ունեցել, ապա անհրաժեշտ է անպայման բժշկի դիմել:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts