Հին ու նոր լուսանկարներ, որոնցում լրատվամիջոցները նմանություն են տեսնում արքայազն Ուիլյամի ու արքայազն Ջորջի միջև (լուսանկարներ)

Քեմբրիջի դուքս Ուիլյամի և դքսուհի Քեյթ Միդլթոնի առաջնեկը՝ արքայազն Ջորջը, Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամենասիրված անդամներից է, որի նմանության վերաբերյալ վեճերը 2 ճամբարի են բաժանել շարքային բրիտանացիներին:

Մի մասը կարծում է, որ 4-ամյա փոքրիկը, որը բրիտանական գահի ժառանգորդների թվում 3-րդն է, նման է հորը՝ արքայազն Ուիլյամին, մինչդեռ մյուսները պնդում են, որ Ջորջը Քեյդ Միդլթոնի «պատճենն» է:

Tatler ամսագիրն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է մի քանի լուսանկար, որոնցում արքայազն Ջորջի ու իր հոր նմանությունն ակնհայտ է: Միգուցե, դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ Ջորջն այժմ հագնվում է ճիշտ այնպես, ինչպես մանուկ հասակում հագցրել են հորը:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts