Հինգշաբթի, Օգոստոսի 17, 2017

Լրահոս

Մարզպետի սպանված խորհրդականի հայրը, ըստ լուրերի, ժամանակին ծեծելով սպանել է մորը

Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի՝ Մանուկ Սիմոնյանի (լուսանկարում) հայրը ժամանակին ծեծելով սպանել է մորը, իսկ քեռիները վրեժ են լուծել: Այս տեղեկությունը փորձեցինք պարզել սպանված խորհրդականի կնոջ հորաքրոջից՝ տիկին Լիդայից: «Այդպես են ասում, ես դրա մեջ նույնիսկ ճշմարտություն եմ տեսնում: Ես նրա փոքր եղբորը դաս եմ տվել, մայրը գալիս էր ծնողական ժողովի, ես զարմանում էի՝ այնքան խեղճ, կոռեկտ ու խելոք կին էր, որ ես զարմանում էի՝ ինչու է այսքան քաշված: Ես կարծում եմ, որ այդ տեղեկությունը ճիշտ է: Երբ նրա մայրը մահացավ, այդպես էին խոսում, որ ծեծելուց է մահացել, բայց դեպքը չհետաքննեցին` անցավ, գնաց: Բայց երբեք ծուխ չի լինում, եթե կրակը չկա» ֊ասաց Լիդա Մկրտչյանը: Սպանված խորհրդականի հորաքրոջ որդին էլ՝ Սամվելը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Մանուկ Սիմոնյանի հորը վերագրվող արարքին՝ ասաց. «Չեմ տիրապետում նման տեղեկատվության, առաջին անգամ եմ լսում: Նրա մայրը մահացել է հիվանդությունից, չեմ հիշում»:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts