ESEM.am-ը անցնում է թեմատիկ ուղղվածությամբ բովանդակության։

Սիրելի ընթերցողներ ուրախ ենք տեղեկացնել ձեզ այն մասին, որ այսուհետ ESEM.am լրատվական ժամանցային կայքը անցում է կատարում թեմատիկ ուղղվածությամբ բովանդակության։

Մինչ այժմ մենք հրապարակել ենք նյութեր բոլոր բնագավառներից (քաղաքականություն, հասարակություն, սպորտ, շոու բիզնես և այլն)։ Հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքեր՝ այն է, կայքի լսարանի թեմատիկ դասակարգում, բովանդակության որակի բարձրացում և որոշ այլ նրբություններ որոնք նպաստում են կայքին քայլ կատարել դեպի առաջ եկել ենք այն եզրակացության, որ ժամանակն է հստակեցնել կայքի գործունեության ոլորտը։

ESEM.am կայքը այսուհետ հիմնական շեշտը դնում է հայկական և միջազգային շոու բիզնես, հայտնի մարդկանց անձնական, գործնական կյանքի մասին նյութեր պատրաստելուն ինչպես նաև զվարճալի և հետաքրքիր հոդվածներ հրապարակելուն, ապահովելով իր ընթերցողի պահանջը և հետաքրքիր ժամանցը վիրտուալ տիրույթում։

Իսկ մնացած բովանդակությամբ նյութերը մենք կառաջարկենք մեր մյուս նախագծերում որոնք կրկին ունենալու են թեմատիկ բովանդակություն։

Հարգանքներով ESEM.am թիմ։