Դու ինձ, ես փոքրիկին․․․

Բարև սիրելի այցելու․․․

Ցանկացած ոք իրավունք ունի երջանիկ լինելու, իսկ երջանկություն կարող ենք պարգևել և մենք ուղղակի կամ անուղղակի եղանալով։ Իսկ փոքրիկների դեպքում ովքեր համարվում են մաքուր և անմեղ արարածներ գուցե և մեր պարտքն է մեր լուման ունենալ նրանց անհոգ մանկության մեջ։ Ցավոք սրտի շատ երեխաներ այսօր զրկված են այդ անհոգ մանկությունից, ոմանք սոցիալական պատճառով ոմանք հիվանդության։ Այսօր ցավոք սրտի այդ անհոգ մանկության համար ինչքան էլ տհաճ հնչի բայց պետք է հոգու խորքում ընդունենք որ փողը շատ մեծ դեր է խաղում և որ այսօր շատ փոքրիկներ ունեն դրա կարիքը։

Իսկ հիմա մեր առաջարկի մասին․․․

“Ես եմ”-ի թիմը հիանալի գաղափար է մշակել մեր, ձեր և ամենակարևորը օգնության կարիք ունեցող բալիկների համար։

Մենք չենք առաջարկում գումար հավաքել ինչպես շատ կազմակերպություններ անում են այսօր և հարց է տեղ հասնում է արդյոք օգնությունը թե ոչ։ Մենք առաջարկում ենք շատ պարզ գործընթաց որի արդյունքում դուք կորցնում եք ընդամենը մեկ րոպե ժամանակ ուրիշ ոչինչ։

Ի՞նչ ենք առաջարկում։

ESEM.am-ը լրատվական ժամանցային կայք է, ինչպես ցանկացած այլ բիզնեսմեն մենք նույնպես ձգտում ենք բարգավաճել մեր բիզնեսով որի համար մեզ պետք է ընդլայնել մեր ընթերցողների լսարանը։

Ըստ ստանդարտ մեթոդների բիզնեսի առաջխաղացման զգալի մեծ գործոնը պատկանում է գովազդին հետևաբար ըստ այդ մեթոդի բոլորի նման պատրաստվում էինք մեր կայքի ֆեյսբուքյան լսարանը մեծացնել կամ այլ կերպ ասաց լայքեր հավաքել մեր ֆեյսբուքյան էջի համար։ Պատրաստվում էինք գովազդ պատվիրել ֆեյսբուքում գնային մինիմալ քաղաքականությամբ այն է 1 լայք հավասար է 4-5 դրամ։ Պարզ էր, գումար էինք տալիս ֆեյսբուքին դիմացը ստանում էինք լայքեր։

Այդ ժամանակ այլ գաղափար ծնվեց, ինչի գումար տանք ֆեյսբուքին եթե կարող ենք այդ գումարը տալ կարիքավոր երեխաներից որևէ մեկին, իսկ այդ դեպքում ով լայքի մեր էջը։

Դու սիրելի այցելու․․․

Դու լայքում ես մեր էջը իսկ մենք քո լայքի դիմաց ֆեյսբուքի փոխարեն գումարը տալիս ենք որևէ կարիքավոր երեխայի։

1 լայք = 5 դրամ ֆորմատով մենք սկսում ենք բարեգործական միևնույն ժամանակ գովազդային արշավ։ Արդյուքում մեր ֆեյսբուքյան էջը հավաքում է լայքեր ուստի մեծանում է մեր լսարանը, իսկ մեք ֆեյսբուքի փոխարեն նույն գումարը տալիս ենք որևէ բալիկի։

Կարծում ենք շատ պարզ ենք մեկնաբանում ակցիան և հույսով ենք դեմ չեք լինի լայքել մեր ֆեյսբուքյան էջը իսկ մենք ձեր լայքի դիմաց գումար կկուտակենք բարեգործական հաշվեհամարին։ Պարզապես սեղմեք ներքյում Like։

 

Բալանսի մնացորդը թարմացվում է յուրաքանչյուր օրվա ավարտին (ժամը 24։00-ին)

26․06․2017-ի դրությամբ բարեգործական հաշվին կա 1080 դրամ։